Երևանյան մի պրոբլեմ կա, որը գնալով մտահոգիչ է դառնում: Խոսքը փողոցները, մայթերը օրերով, ամիսներով, տարիներով վաճառվող, անսարք, մետաղի ջարդոն դարձած ավտոմեքենաների կայանատեղի դարձնելն է, լինի դա վճարովի, թե անվճար:
Հայաստանում այլևս ոչնչի վրա զարմանալ չի կարելի:
Իշխանության, պետական ծառայության նշաձողն այնքան է ընկել, որ վարչապետը խոհրդարանական ամբիոնից կարող է «արա»-ով դիմել պատգամավորներին, այդ «արա»-ներն էլ ժպիտով պատասխանում են վարչապետին, իսկ լրագրողներին տված հարցազրույցներում բացահայտում են իրենց խիստ «ցիվիլ» կերպարը:
Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները սկսել են տրտնջալ Արցախի հարցում ԵԽԽՎ-ի որդեգրած պահվածքի կապակցությամբ: Տրտունջը, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԽԽՎ-ն որոշել է զեկույց պատրաստել Արցախի և «ադրբեջանական մնացյալ օկուպացված տարածքների» վերաբերյալ:
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում սպասվում է «եռյակի» հանրահավաքը: Փորձենք վերլուծել, թե ինչ քայլեր կարելի է ակնկալել երեք կուսակցությունների միասնական գործունեությունից, ինչպես նաև անդրանադռնանք հասարակական կարծիքներին և տրամադրություններին:
Վերջին շրջանում անչափ ու անհարկի շատացել են ծեծի միջոցով մարդկանց սպանելու դեպքերը: Գործնականում ի՞նչ է նշանակում անզեն կռվի արդյունքում մարդ սպանելը՝ միայն այն, որ գերակշռող քանակով և «ոչխարի հոտի» բնազդով ոմանք շարունակում են մահացու հարվածներ հասցնել արդեն գետնին ընկած ու ակնհայտ անօգնական մարդկանց:
Մարդ ամաչում էլ է ասի, որ մի ժամանակ ինքն էլ է լրագրող եղել: Որ լրատվական կայքը բացեցի, տեսա՝ գրում են. «Տնտեսվարողները բողոքում են օրենքի փոփոխության դեմ, քանի որ նրանց պնդմամբ՝ նոր օրենքով իրենց շահույթը կպակասի, աշխատանքում հավելյալ բարդություններ կառաջանան»:
Այդպես էլ այսօր չտեսա փողոցում մի հայ, ով ժպտում էր՝ սիրով, անկեղծ, հպարտ, գնահատված: Հերն էլ անիծած, կարևորը այժմ Հանրապետության հրապարակում երգչիստները ծվծվում են՝ սերս առան տարան, ես էս ինչ օրն ընկա...
«Անկախության» առաջին օրը քսաներեք տարի առաջ դիմավորեցինք զուռնա-դհոլով ու ոչխար մատաղ անելով, առանց ըմբռնելու, որ իրական անկախությունը երգուպար չէ, ոչ էլ զոհաբերումի մեկանգամյա ծես: Հետո պիտի հասկանայինք, որ ճշմարիտ հավատի ու ինքնազոհաբերման փշոտ ճանապարհ ունենք անցնելու՝ իշխանավորից մինչև մենք:
Վատ չի, գիտե՞ս, երբ Հայաստանում արդեն 5-րդ համաժողովն է կազմակերպվում: Ողջ Սփյուռքից ժամանում են հայտնի ու անհայտ հայ մարդիկ, գործարարներ ու մտավորականներ, գիտնականներ ու կուսակցականներ, ջհանդամը, թե միլիոնների հետ կապված չեն այդ միջոցառումները:
Եկող տարի լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցավոք, այն ավելի շատ համազգային տոնի են վերածել, քան մարտահրավերների դիմակայելու եւ գործնական քայլեր անելու հնարավորության: Հայաստանում դեմագոգիայով են զբաղված, Սփյուռքում էլ մարդիկ իրենց ազգությունը վերածել են մասնագիտության ու դրա հաշվին ինչ-ինչ դիվիդենտներ են ստանում:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...